Եթե իրենց համարում էին ընդդիմադիր, պարտավոր էին գալ հրապարակ

«Ժամանակ» թերթի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Սմբատ Այվազյանը, անդրադառնալով կայանալիք ավագանու ընտրություններին, նշել է, որ ճիշտ կլիներ, եթե բոլոր ընդդիմադիրները միասին մասնակցեին, մեկ ցուցակով։ Հարցին, թե կոնկրետ որ ուժերի համախմբումը կհամարեր ճիշտ, նա պատասխանել է.

«Ովքեր իրենց ընդդիմադիր են ասում։ Որքան լսեցի, ԲՀԿ ղեկավարը վերջերս իր ելույթներից մեկում այլընտրանք բառը մոռացել էր, ընդդիմադիր բառն օգտագործեց, ասեց՝ մենք ընդդիմադիր կուսակցություն ենք։ Եթե իրենց համարում էին ընդդիմադիր, պարտավոր էին գալ հրապարակ եւ թողնել նեղ կուսակցական շահերը։ Ես տվյալ պահին կասեի՝ շահիկներ են դրանք,գլխավորը՝ երկրի շահն է։ Իսկ երկրի շահը պահանջում է, որ նրանք միավորվեն»»,- մեջբերում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում