«Այ, հենց այն դռնից դուրս եկանք՝ առաջին քայլը լինելու է». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ այսօր պաշտոնապես տրվեց «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը:
«Տաշիր» ընկերության սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ համատեղ ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե երբ կլինեն տեսանելի առաջին քայլերը՝ ասաց. «Այ, հենց այն դռնից դուրս եկանք՝ առաջին քայլը լինելու է»:
«Աջակցում ենք Հայաստանի կառավարությանը, աջակցելու ենք կառավարության բոլոր այն ծրագրերին, ինչը կապահովի մեր երկրի բարգավաճումը: Ես կարող եմ ասել ինչպես «Տաշիր» խմբի, այնպես էլ մեր ընկերների անունից, ովքեր այսօր այստեղ են, մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք ունենալու այս ակումբի աշխատանքներում, ակումբի հաջողության գործում: Ընդամենը մի քանի ամիս է, ինչ նա սկսել է, բայց ինձ նույնիսկ զարմացնում է Կարեն Կարապետյանի այսքան մարտական տրամադրվածությունը: Նորից ասեմ՝ մենք պաշտպանելու ենք, աջակցելու ենք, և ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս ամեն օր գոլեր են խփվելու»,- հավելեց Սամվել Կարապետյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում