Կանադայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դին Էլիսոնին

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դին Էլիսոնին:

Ինչպես հայտնում է ԱԳՆ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր, անդրադարձան Հայաստանի և Կանադայի միջև առկա տնտեսական կապերին:Եգանյանը կարևորել է կանադական ներդրումների ծավալները ՀՀ տնտեսությունում:

Դեսպանը նաև կարծիք է հայտնել, որ հայ-կանադական առևտրատնտեսական կապերը զարգացնելու համար առկա են մեծ հեռանկարներ, մասնավորապես’ հանքարդյունաբերության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, որի շրջանակներում ՀՀ դեսպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը:

Հանդիպման ավարտին դեսպան Եգանյանը շնորհակալություն է հայտնել Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար’ ընդգծելով Թուրքիայի մերժողական քաղաքականության դադարեցման անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում