Վրաց-ադրբեջանական հարաբերությունները լարվել են

Վրացագետ Ալիկ Էրոյանցը կարծում է, որ վրաց-ադրբեջանական հարաբերություններում միշտ էլ հակասություններ են եղել, իսկ վերջին շրջանում հարաբերությունները լարվել են, և դա արտահայտվում է նաև 2 պետությունների պաշտոնյաների հայտարարություններում:

Վրացագետը այսօր ասուլիսի ժամանակ ասաց. «Վրաստան-Ադրբեջան պետական սահմանի 35 տոկոսանոց հատվածի շուրջ դեռևս կան հակասություններ, սահմանի այդ հատվածի հարցը վերջնականապես որոշված չի: Կան հակասություններ նաև Դավիդ Գարեջի վանական համալիրի պատկանելության շուրջ, քանի որ 2 կողմերն էլ հայտարարում են համալիրի’ իրենց պատկանելու մասին»:

Էրոյանցի խոսքով Թբիլիսիի և Բաքվի միջև խնդիրները պայմանավորված են նաև Վրաստանում բնակվող ադրբեջանցիներով, քանի որ Ադրբեջանն անընդհատ պահանջներ է ներկայացնում նրանց իրավունքների պաշտպանության համար: Իսկ Ադրբեջանում բնակվող վրացիները ճնշված են, հաճախ ադրբեջանական իշխանությունները փորձում են ձուլել նրանց և անգամ թույլ չեն տալիս երեխաներին վրացական անուններ դնել:

Ըստ Էրոյանցի` վրաց-ադրբեջանական հարաբերությունների վատթարացումը, բխում է Հայաստանի շահերից:

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը նշեցիր հերթին ավելացրեց, որ թուրքական գործոնը Վրաստանում չի բխում ոչ Հայաստանի, ոչ Ռուսաստանի շահերից: Չնայած որ,  «Մեծ Թուրանի» գաղափարը վաղուց ակտուալ չէ, իսկ պանթուրքիստական ծրագրերի իրականացումը բխում է միայն որոշ շրջանակների շահերից: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում