Ապրիլի 1-ը նշվելու է որպես թռչունների պաշտպանության օր
Նմանատիպ
Ապրիլի 1-ը նշվում է որպես թռչունների պաշտպանության միջազգային օր։ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնության պետական թանգարանում թռչունների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ տեղի ունեցավ միջոցառում՝ «Սեր հայրենի բնության հանդեպ» խորագրով։
Միջոցառմանը մասնակցում էին Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանի սաները դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանի գլխավորությամբ։
«Դպրոցից եկել են բնապահպանական խմբակի սաները, ովքեր հիմնականում զբաղվում են և թռչունների ուսումնասիրմամբ, և ակտիվ մասնակցում են շաբաթօրյակներին»,- ասաց Մարգարիտա Հովհաննիսյանը։
Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին թռչունների պաշտպանության միջազգային օրը, թռչունների տեսակները, կենսակերպը, ասմունքեցին, պարեցին և երգեցին։
Տոնի նպատակը թռչունների բազմազանության և թվաքանակի պահպանումն է։
Թռչունների պաշտպանության միջազգային օրը սկսել են նշել 1906 թվականից, քանի որ այդ թվականը ապրիլի 1-ին ստորագրվել է թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան։