Մարզպետների հրաժարականի հարցը օրակարգում է. զոհողություններ հանուն պաշտոնի

Ընտրությունների արդյունքներով պայմանավորված’ մարզպետների հրաժարականների շարքն առայժմ սահմանափակվեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանով, թեև շատերին էր սպասվում նույն ճակատագիրը: «Հրապարակը» պարզել է, սակայն, մարզպետների հարցը դեռ օրակարգում է, պարզապես դրան որոշել են անդրադառնալ երդմնակալությունից հետո:

Խոսվում է, որ Գիզիրյանին կհաջորդի Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը: Անգամ հայտնի է նրան փոխարինողի անունը՝ ՀՀԿ-ական, բռնցքամարտիկի հակումներ ունեցող, Մասիսից մեծամասնականով պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանը, որը վերջերս հակասություններ ուներ կառավարության հետ, քանի որ խոչընդոտել էին ՀԷԿ կառուցելու նրա ծրագիրը: Խոսակցություններ կան, որ մարզպետի պաշտոնի համար պատգամավորը հարկադրված է որոշակի բիզնես զոհողությունների գնալ՝ հրաժարվել սեփական լճերից և ՀԷԿ կառուցելու մտադրությունից, որպեսզի պաշտոնը ստանձնելիս խոցելի չլինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում