Երկիր մոլորակին տիեզերական աղետի վտանգ չի սպառնում
20/03/2013 11:17
Նմանատիպ
ԱՄՆ-ի ՆԱՍԱ օդատիեզերական գործակալության մասնագետները փորձել են պարզել,թե մոտակա ժամանակահատվածում Երկիր մոլորակինին արդյոք սպասվում են տիեզերական աղետներ:
Ինչպես հաղորդում է Взгляд-ը, մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ապագա մի քանի հարյուր տարիների ընթացքում մեր մոլորակին վտանգ, մասնավորապես՝ աստերոիդի հետ աղետալի բախում չի սպառնում։
ՆԱՍԱ-ի մասնագետները միևնույն ժամանակ ընդգծել են, որ ամեն դեպքում այնպիսի օբյեկտների ընկնելը Երկրի վրա, ինչպիսին էր Չելյաբինսկի երկնաքարը, միշտ էլ դժվար կլինի կանխատեսել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում