ԱԺ հատուկ նիստը կանցկացվի Մարզահամերգային համալիրում

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԱԺ էր ներկայացրել հատուկ նիստ գումարելու մասին նախագիծ: 

Համաձայն նախագծի, նիստը պետք է տեղի ունենա ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: 

ԱԺ կանոնակարգ օրենգի 56-րդ հոդվածի 2-րդ մասի Ա ենթակետի համաձայն, ՀՀԿ ներկայացրած նախագիծն անմիջապես դրվեց քվեարկության: Նախագծին կողմ քվերակողների թիվը 66 էր, դեմ’ 6, ձեռնպահ 25:

Հիշեցնենք, որ նույն օրը, նույն վայրում տեղի կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում