Մոորինյոն հերքել է Ռեալը լքելու մասին լուրը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է այն տեղեկությունը, որի համաձայն ակումբի նախագահ Պերեսի հետ համաձայնության է եկել թիմը լքելու համար:

Նախկինում հայտնի էր, որ երկուսն էլ պայմանավորվել են ամեն ինչի համար և Մոուրինյոն 10 մլն եվրո կստանա թիմը լքելով.

-Ես ոչ մի պայմանավորվածություն չունեմ այս մրցաշրջանի ավարտին «Ռեալը» լքելու վերաբերյալ: Սրանք անհեթեթ խոսակցություններ են:

Մինչ այդ Mercato365-ն հաղորդում է, որ պորտուգալական զույգի’ Մոորինյոի և Ռոնալդուի գործակալը հանդիպել է «ՊՍԺ»-ի ղեկավարության հետ:

Խորխե Մենդեսը հանդիպում է ունեցել Նասսր Էլ-Հելաիֆի հետ’ Փարիզում: Նրանք քննարկել են Մենդեսի«հաճախորդների» ապագայի հարցը: Հանդիպման վերաբերյալ այլ տեղեկություններ աղբյուրը չի հաղորդում:

Նշենք, որ ֆրանսիական լրատվամիջոցները ևս շարունակում են քննարկել Ռոնալդուի և Մոուրինյոյի’ Մադրիդից Փարիզ տեղափոխվելու հարցը. այն դիտարկելով բավականին իրատեսական և լավ տարբերակ երկու ակումբների համար էլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում