ԲՀԿ-ում շուտով զգալի փոփոխություններ կլինեն

«Ես ԲՀԿ մտա այդ կուսակցությունն ավելի ուժեղացնելու նպատակով, քանի որ այն արդեն ուներ կարևոր հեղինակություն ժողովրդի աչքում »: Այս մասին այսօր «Ազատություն» Ռ/կ-ի ուղիղ եթերում ասաել է ՀՀ նախկին արտգործնախարար, այժմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր և Երևանի ավագանու ԲՀԿ–ի համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը :

Նա վստահեցնում է, որ ԲՀԿ-ում շուտով տեղի կունենան զգալի փոփոխություններ, որից հետո կուսակցությունն ավելի կուժեղանա:

«Ճիշտ է, ԲՀԿ-ում կան հարցեր, որոնց հետ համամիտ չեմ, բայց ամեն կուսակցություն պիտի ունենա իր ներքին դիսցիպլինան ու եթե որոշում ես կուսակցություն մտնել, պիտի ինչ-որ կերպ ենթարկվես դրա կանոններին»,- ասաց Վարդան Օսկանյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ում Գագիկ Ծառուկյանի գործոնին, Վարդան Օսկանյանը նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավար երկրներում չկա այնպիսի կուսակցություն, որում որոշումները կայացվեն առանց կուսակցության ղեկավարի կարծիքի:

Անդրադարնալով երկրում օլիգարխիայի դեմ պայքարին ու դրան ԲՀԿ-ի մասնակցությանը’ Օսկանյանը նշել է.«Հարցը պետք է դրվի այսպես’ ԲՀԿ-ն կմասնակցի այդ պայքարին, իսկ ինքնին պայքարը պետք է ղեկավարի իշխանությունը»,- ասաց Վարդան Օսկանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում