ՀԱԿ ակտիվիստների գործով կեղծ ցուցմունք տված անձը զղջում է

Այսօր լրանում է վերջնաժամկետը, երբ Վճռաբեկ դատարանը պետք է որոշի՝ վարույթ ընդունել քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի վերաբերյալ դատավճի՞ռը, թե՞ ոչ։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Երեկ մեզ հաջողվեց զրուցել երիտասարդներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու համար կեղծ քրեական գործի առանցքային վկաներից մեկի հետ, որն ընդունեց, որ տղաների դեմ տված իր ցուցմունքը կեղծ է եղել եւ որ ինքն իրեն մեղավոր է զգում , որ իր կեղծ ցուցմունքի հիման վրա տղաները ազատազրկման են դատապարտվել։ Այդ վկան Հրանտ Միրիջանյանն է, որն աշխատում է Երեւանի կենտրանական փողոցներից մեկի ավտոկայանատեղում։ Սա այն վկան է, որի կողմից դեռեւս դատարանում արված հայտարարությունները մեծ աղմուկ էին բարձրացրել։ Որպեսզի հստակ լինի այս վկայի խոսքերի կարեւորությունը, նշենք, որ նրա դատական եւ նախաքննական ցուցմունքների մեծ մասը տեղ է գտել երիտասարդների դատավճռի մեջ։ Իսկ դատարանը չէր խորշել դա անել այն պարագայում, երբ նույն վկան դատարանում հայտարարել էր, որ այդ ցուցմունքները տվել եւ տալիս է ոստիկանների ճնշման տակ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»

Հետևեք մեզ նաև Telegram-ում