Ադրբեջանցիները պայքարում են Դորիանսի դեմ

Ինչպես տեղեկցնում են Made in Armenia ֆեյսբուքյան խմբից, ադրբեջանցիներին հաջողվել է «Եվրոտեսելի» երգի մրցույթի յութուբյան պաշտոնական էջից հեռացնել Հայաստանը ներկայացնող Դորիանս խմբի տեսահոլովակը: Սակայն տեսահոլովակը կրկին տեղադրվել է յութուբում:

Made in Armenia խմբը կոչ է անում յութուբի օգտատերերին հավանել այն, հետագա անախորժություններից խուսափելու համար:
Ներկայացնում ենք խմբի հաղորդագրությունը.
«Ժողովուրդ, Եվրատեսիլի պաշտոնական էջը ստիպված արդեն 3-րդ անգամ ջնջել է Դորիանսի վիդեոն Յութուբի պաշտոնական էջից, քանի որ ադրբեջանցիները «հարձակվել էին» վիդեոյի վրա ‘ վատ քոմմենտներով և դիսլայքերով: Մեր վիդեոն ջնջելուց հետո կրկին տեղադրել են, այս անգամ վիճակն ավելի վատ է: Ադրբեջանցիները շարունակում են դիսլայքեր տալ:
Բոլորը, ովքեր կան յութուբում, մտեք և ԼԱՅՔ/Like/Нравится տվեք և տարածեք հենց այս վիդեոն, որպեսզի դիտումները շատանան: Ուղարկեք ձեր բոլոր ընկերներին, թող նրանք էլ լայք տան»:

Նշենք, որ այս պահին տեսահոլովակն ունի ավելի քան 2500 դիտում, 836 «լայք» և 97 «դիսլայք», իսկ մեկնաբություն թողելու հնարավորություն չկա:

http://www.youtube.com/watch?v=JSs03Sp-4ME  (հավանելու համար)

Հետևեք մեզ նաև Telegram-ում