Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հակված չեն գնալ բախումների

«Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա շրջապատը պետք է ձևավորեն իրական քաղաքական օրակարգ: Հացադուլով քաղաքական օրակարգ չեն ձևավորում:Դու չպիտի երդվես, եթե դու երդվես ես կմահանամ, դա քաղաքական օրակարգ չի: Դա լավագայն դեպքում բարոյական ճնշում է, իսկ վատագույն դեպքում’ երեխայական բան է: Երբ երեխային նկատողություն ես անում, նա ասում է’ հիմա ես կմեռնեմ և մաման կիմանա, թե ես որքան լավն եմ»-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Նրա խոսքով’ այս ընտրությունները էականորեն տարբերվում էին 2008 թ. ընտրություններից:
«Հիմա պաշտոնական հակաքարոզչություն չի իրականացվում թեկնածուների նկատմամբ, ինչպես արվում էր 2008թ-ին, նույնիսկ «Հայլուրը» հակաքարոզչություն չի անում»,- ասաց Ա. Աբրահամյանը:
Ասուլիսին ներկա «168» ժամ թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը ևս նշեց, որ ներկայումս ընթացող պրոցեսները դուրս են եկել քաղաքական տիրույթից:
«Այսօրվա ներքաղաքական վիճակը առանձնանում է նրանով, որ չկա այն ատելության մթնոլորտը, թշնամանքը, որը եղել էր տարիներ շարունակ գրեթե բոլոր համապետական ընտրությունների ժամանակ: Սակայն կարծում եմ, որ դարձյալ բացակայում են դրա քաղաքական հիմնավորումները: Պրոցեսները դուրս են եկել քաղաքական տիրույթից: Ամենակարևորն այն է, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը չմասնակցեցին ընտրություններին, ինչը ինձ համար անհասկանալի էր, ինչպես և անհասկանալի էր այն, որ նրանք որոշեցին մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Կարծում եմ՝ նրանք դրանով կնպաստեն իշխանական թեկնածուի վերարտադրմանը»,- նշեց Սաթիկ Սեյրանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում