Պետք է վերջ դնել Արցախի քաղաքական մեկուսացմանը

Գաղտնի չէ, որ Ազգային ժողովում նիստերը անցնում են լարված մթնոլորտում, բուռն քննարկումներով, երբեմն էլ վիրավորաքներով: Սակայն այսօրվա նիստը եզակի արձագանք ունեցավ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հնչեցրեց շնորհակալական խոսք , որին համաձայն էին և ընդդիմությունը, և մեծամասնությունը:
Հ.Աբրահամյանի խոսքում մասնավորապես ասված էր’«Ինչպես գիտեք, Լիտվայի Հանրապետության Սեյմում ստեղծվել է Արցախի Հանրապետության հետ բարեկամության խումբ: Իսկ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների, Սենատի մի խումբ անդամների, տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող գործիչների, նախկին պատգամավորների և մի քանի քաղաքների իշխանությունների մասնակցությամբ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության շրջանակ, և կոչ է արվել վերջ դնել Արցախի քաղաքական մեկուսացմանը:
Ազգային ժողովի անունից ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել լիտվացի և ֆրանսիացի մեր գործընկերներին ու բոլոր նրանց, ովքեր կանգնած են այդ նախաձեռնությունների ակունքներում»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը՝ պատգամավորների ծափողջյունների ներքո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում