Նախագահը հրամանագրեր է ստորագրել

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետի որոշմամբ նախագահ Սերժ Սարգսյանը գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին ազատել է ՀՀ պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

Մեկ այլ հրամանագրով նախագահը գնդապետ Տիգրան Փարվանյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար հինգ տարի ժամկետով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում