«Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակը
Նմանատիպ
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը, որ ընթացքում ներկայացվեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ժառանգություն» կուսակցության 64 հոգանո ցուցակը:
«Ժառանգության» հավատամքը մեկ-մեկ եղել է ի վնաս մեզ, բայց մենք փորձել ենք քաղաքացիական ծրագրով ներգրավել այլ կուսակցությունների: Այս անգամ եւս չստացվեց այնպես, ինչպես մենք ցանկանում էինք, բայց ակնհայտ է, որ հայ ժողովուրդը, տվյալ դեպքում մայրաքաղաքի ժողովուրդը որոշելու է, թե ով է լինելու ավագանու մեծամասնությունը»,- նշել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշել է, թե ցուցակում ընդգրկված են ներկայացուցիչներ «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք», «Ժողովրդավարական ուղի», Պահպանողական, ՀԱՍԿ կուսակցություններից, նաեւ կան գիտնականներ, մշակութային գործիչներ, լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ:
«Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն ընթերցել է ցուցակը, որի առաջին հորիզոնականներում են Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Մեսրոպ Մովսիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Գագիկ Բաղդասարյանը, Արթուր Գասպարյանը, Դավիթ Սանասարյանը:
Համամասնական ընտրացուցակում են նաեւ Անի Քոչարը, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, «Ժառանգության» ակտիվիստ Դանիել Իոանիսյանը, ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը, սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, ընդհանուր թվով 64 մարդ: