ՄԻՊ-ի զեկույցը կօգնի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը կատարելագործել աշխատանքը
Նմանատիպ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին: Պատասխանի մեջ մասնավորապես ասվում է.
«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախարարության գործունեության վերաբերյալ ուշադրությունը, կառուցողական քննադատությունը, առաջարկությունները: Ընտրելով բաց, թափանցիկ աշխատաոճ, չթաքցնելով գոյություն ունեցող խնդիրները, գնահատելով երկխոսությունը և հասարակության հետ փոխադարձ կապը’ նախարարությունը փաստում է, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրները բազմազան են և բազմաբնույթ և դրանց լուծման ուղղությամբ ծավալում է համակարգաստեղծ գործունեություն:
Նախարարությունը գտնում է, որ Պաշտպանի զեկույցում ներկայացված խնդիրները կօգնեն մեկ անգամ ևս անդրադառնալու և ավելի արդյունավետ լուծումներ տալու համակարգում դեռևս առկա խնդիրներին և ողջունում ոլորտի ձեռքբերումները գնահատելու և հանրությանը ներկայացնելու իրողությունը:
Նախարարությունը այսուհետ ևս շարունակելու է ամենօրյա, հետևողական աշխատանքը’ օրենսդրական դաշտը կատարելագործելու, հանրությանը մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, սոցիալական պաշտպանության կարիք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում