ՀԱԿ-ը մի միլիմետր անգամ չի զիջելու

«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. «ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր քառօրյայում քննարկելու հարցին, տեսակետ է հայտնել, թե իրենք այսքան սպասել են, կարող են սպասել նաև մինչև հաջորդ քառօրյա: Ըստ Զուրաբյանի՝ իշխանություններն այլևս չեն կարող խուսափել մարտի մեկը բացահայտելու հարցից: «Ոչ ոք մարտի մեկի հանցագործությունը չի ներել և չի մոռանա՝ մինչև մարտի մեկի ոճրագործության հրաման տվողները չպատժվեն, և դրա վկայությունն է նաև ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ մարտի մեկի հարցը երբեք օրակարգից դուրս չի գալու, և իշխանությունները խուսանավելու հնարավորություն չունեն:

«Մի քանի սանտիմետր, մի միլիմետր չենք զիջելու այս դիրքից»,- նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում