Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը ԲՀԿ-ի ցուցակում

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների’ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ն իրենց համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից պահանջել են միանգամից երկու դիմում գրել’ մեկն առաջադրվելու, մյուսը հրաժարականի մասին:

Այդպիսով՝ առաջնային տեղերում հայտնված հանրային հեղինակություն ունեցող որոշ գործիչների օգտագործելու են որպես ցուցակի «զարդարանք», սակայն ընտրություններից հետո գզրոցներից հանելու են նրանց երկրորդ դիմումները եւ որոշակի փոխհատուցման դիմաց առաջարկելու են ինքնաբացարկ հայտնել:

Ի դեպ, այս գործելաոճը նորություն չէ, այն բազմիցս կիրառվել է խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Ամենավերջին օրինակը ՀՀԿ համամասնական ցուցակի 110-րդ տեղում հայտնված Հովհաննես Սահակյանն է, որը բազում ինքնաբացարկների արդյունքում հայտնվեց ԱԺ-ում:

Նշենք, որ ԲՀԿ ցուցակի 42-րդ’ ոչ խոստումնալից հորիզոնականում ներկայացված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը’ Իրինա Քոչարյանը: Ու չի բացառվում, որ նա եւս մանդատ ստանա:

Շարունակությունը’ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում