Լ. Արոնյանը տոնեց հերթական հաղթանակը

Լոնդոնում ընթացող աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հավակնորդների մրցարշավի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին հաղթանակ տարավ:
Վերջինս, 54-րդ քայլին, սև խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանի ներկայացուցիչ Թեյմուր Ռադջաբովին:
Այս հաղթանակից հետո Արոնյանը կրկին միավորներով հավասարվեց նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենին, ով դարձյալ սև խաղաքարերով հաղթել էր ռուս շախմատիստ Պյոտր Սվիդլերին: Այսպիսով երկուսն էլ վեց տուրից հետո ունեն 4.5 միավոր:

Մարտի 23-ին 7-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում