Վրաստանում սահմանափակել են նախագահի լիազորությունները

Վրաստանի խորհրդարանը երեկ, առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության մեջ լրացումներ կատարելու որոշման նախագիծը։ Համաձայն այդ նախագծի’ նախագահի լիազորությունները զգալի կրճատվում են: Փոփոխություններին կողմ է քվեարկել 147 պատգամավորներից՝ 135-ը: Ըստ ներկայացված փաթեթի՝ Նախագահը չի կարող ցրել խորհրդարանը նախագահական ընտրություններին նախորդող մայիս ամսից սկսած մինչև նորընտիր նախագահի երդումը և չի կարող խորհրդարանը ցրելուց հետո, երբ այն երեք անգամ անվստահություն է հայտնել նախագահի ներկայացրած կառավարությանը, նշանակել այդ կառավարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում