Կրակոցներ ԱԺ-ի մոտ
22/03/2013 15:23
Նմանատիպ
Քիչ առաջ դանակով զինված անհայտ մի քաղաքացի փորձ է արել մուտք գործել Ազգային Ժողովի ընդունարան:
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ նրա մուտքը խոչընդոտելու նպատակով ԱԺ տարածքը հսկող ոստիկանների կողմից հրազեն է գործածվել: Ականատեսների վկայությամբ, հնչել է երկու կրակոց:
Դանակով զինված անձը փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկաններից մեկը հասցրել է նրան վիրավորել: Այս պահին ԱԺ մուտքի մոտ շտապօգնության մեքենա է կայանված և փորձում են վիրավորին հիվանդանոց տեղափոխել:
Ոստիկանները հրաժարվում են որևէ տեղեկություն տրամադրել, իսկ ԱԺ լրատվական ծառայությունն անտեղյակ է միջադեպից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում