Ծառուկյանի փոխարեն խոսում են թիմակից երիտասարդները.Նարեկ Գալստյան

Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ վարչապետի օգնական Նարեկ Գալստանը անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև վերջին օրերին ստեղծված լարված իրադարձություններին և ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասված է.

« Հարգելի գործընկերներ
Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականների կողմից ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ուղղվել են բազմաթիվ կոռեկտ և վիրավորանքներ չպարունակող հարցադրումներ՝ թվերի լեզվով և արձանագրված փաստերով, որոնց, սակայն, պարոն Ծառուկյանն անձամբ չի պատասխանում: Նրա փոխարեն, սակայն, խոսում են Ծառուկյանի թիմակից երիտասարդ պատգամավորները, ովքեր ամեն կերպ փորձում են մեր հարցադրումներին պատասխանել վիրավորանքներով՝ անցնելով կոռեկտության բոլոր հնարավոր սահմանները: Ի պատասխան ԲՀԿ խոսնակի հերթական անլուրջ հայտարարության, միայն պետք է նշել, որ ոստիկանությունում ինքնախոստովականական ցուցմունքներ տալու խնդիր ունի այն անձը, ում թիկնազորը վերջին տաս-տասնհինգ տարիներին’ մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն, ծեծել և խեղել է մարդկանց՝ (այդ թվում նախկին պաշտոնյաների), խլել նրանց ունեցվածքը (այդ թվում օտարերկրացիների), հասցրել սնանկության: Դեռ չեմ խոսում Հայաստանի հազարավոր այն քաղաքացիների մասին, ովքեր լքել են իրենց Հայրենիքը՝ անհանգստանալով իրենց և իրենց ընտանիքների ֆիզիկական անվտանգության համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում