Նոր մանրամասներ ԱԺ կրակոցներից (լուսանկարներ)

ԱԺ լրատվության բաժնից հաստատում են, որ եղել է 2 կրակոց և ավելացնում, որ այն հարցին թե ինքը ով է’ զինված քաղաքացին պատասխանել է թե Հիսուս Քրիստոսն է:

Երիտասարդը չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների հրահանգներին։ Անվտանգության աշխատակիցները կրակել են օդ, եղել է նաև երկրորդ կրակոց, որն ուղղված է եղել երիտասարդի ոտքին, քանի որ վերջինս շարունակել է առաջ շարժվել։
ԱԺ մուտք գործած երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց։

Լուսանկարները՝ Panorama.am-ի

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում