ԱԺ ներխուժած քաղաքացու մասին նախնական տեղեկություն է հաղորդվել

ԱԺ-ում տեղի ունեցած արտակարգ պատահարի կապակցությամբ Աժ է ժամանել Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը: Վերջինս հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ կատարվածի մասին, քանի որ, ըստ նրա, դեռ դեպքի վայրում չի եղել:

Լրագրողները նկատեցին, որ ծառայությունը զբաղվում է պաշտոնյաների անվտանգության հարցերով: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Նադիրյանն  ԱԺ է ժամանել խորհրդարանի անվտանգության հարցերը հոգալու համար, նա ասել է, որ ոչ: Նադիրյանը լրագրողների ոչ մի հարցին կոնկրետ պատասխան չի տվել:  

Ինչպես հաղորդում է Panarmenian.net-ը, ըստ նախնական տեղեկություների քաղաքացին Մասիս քաղաքից է, անունը’ Վարուժան Գալստյան, նա 25 տարեկան է:

Նշենք, որ լրագրողները որեւէ տեղեկատվության սպասում են ԱԺ ընդունարանում, նրանք ներս մտնել չեն կարող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում