ԱԺ ներխուժած հանցագործին վիրահատում են

Քիչ առաջ ԱԺ ներխուժած և հրազենային վնասվածք ստացած 25-ամյա Վրեժ Գալստյանի վիճակը կայուն է: Այս մասին հայտնում է Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:

Ինչպես հաղորդում է aysor.am-ը’ ԱԺ ներխուժած երիտասարդն այս պահին վիրահատարանում է:
«Վերքը մշակում են’ ավելորդ ինֆեկցիաները բացառելու համար: Վրեժ Գալստյանի գիտակցությունը տեղն է լինելու, վիրահատությունը կարճ կտևի»,- տեղեկացրել է բժիշկ Կարեն Սահակյանն ու հավելել, որ երիտասարդի վիճակը կայուն է, սակայն վերջինս այսօր դուրս չի գրվի հիվանդանոցից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում