Քննարկվել են մասնագիտական կրթության որակի ապահովման հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկտվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել և հաստատել է հիմնադրամի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը: Այնուհետև անդրադարձ է կատարվել հիմնադրամի կանոնադրության փոփոխություններին և 2013 թվականի բյուջեի, հաստիքացուցակին և կառուցվածքին:

Ներկայացվել է նաև հիմնադրամի 2013 թվականի աշխատանքային պլանը, որը հաստատվել է խորհրդի կողմից: Դրա համաձայն՝ նախատեսվում է ընթացիկ տարում ձևավորել Հավատարմագրման հանձնաժողով, իրականացնել միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների փորձնական ենթակառուցվածքային և ծրագրային հավատարմագրման գործընթացներ, մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ապահովման պատասխանատուների վերապատրաստում և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում