Ռիչարդ Հովհաննիսյան. «Ձեր օգնությամբ ոչ միայն ցնցեցիք Հայաստանը, այլ նաև Սփյուռքը»

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ռաֆֆի Հովհաննիսյանի հայրը` պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, նույնպես ելույթի ունեցավ այսօրվա հանրահավաքին Ազատության հրապարակում:  Հովհաննիսյան ավագն իր խոսքում նշել է, որ ինքը կողմնակից է երկխոսությամբ հարցի լուծմանը։

Ելույթի սկզբում նա շնորհավորել է հավաքվածներին, քանի որ նրանք կարողացան իրենց ձայնը լսելի դարձնել Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով։ Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

«Խոստովանիմ, որ ես բոլորովին հակառակ էի իր թեկնածության, վստահ էի, որ կճնշեին և այդ քայլը ինքնասպանություն էր։ Այսօր շատ ուրախ եմ, որ սխալ էի։ Ձեր օգնությամբ ոչ միայն ցնցեցիք Հայաստանը, այլ նաև Սփյուռքը, որ նոր հույս կապեց ու հեռանկարներ սկսավ մտածել, թե իր դերն ինչ կլինի երկրի բարգավաճման համար»,- ասաց նա։

Հովհաննիսյանը նշել է նաեւ, թե իր տեսակետին գուցե շատերը կողմնակից չլինեն, բայց ինքը կողմ է երկրի հանդարտությանը։ «Ես միշտ կողմնակի եմ եղել գուցե շատերի համար հաճելի չլինի, ես կուզեմ, որ Րաֆֆին դուրս գա այս վիճակից, իհարկե, նա առույգ կանգնած է, բայց որ մեր ազգը հանդարտության պետք ունի և ես հույս ունեմ, որ երկխոսության, փոխզիջման ուղիով մենք ստիպված կլինենք զբաղվել շինիչ աշխատանքով»,-ասաց նա։

Ռիչարդ Հովհաննիսյան ելույթից հետո կրկին ձայն է վերցրել ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ազատամարտիկների անունից ընթերցել ուղերձ, որն սկսվում էր սպարապետ Վազգեն Սարգսյանի բառերով՝ «Մենք արցախյան պատերազմին տվել ենք ամեն ինչ, փոխարենը ձեռք բերվեց հպարտություն»:

Նշված ուղերձում ազատամարտիկները կոչ են արել հիշել այդ մասին և պահպանել այդ հպարտությունը և թոթափել չքավորությունը, աղքատությունը, արտագաղթը ու «քայլել դեպի Ազատության հրապարակ»։ Ազատամարտիկները նաև «բարև» են ասում են Ազատության հրապարակին:

«Կեցցե՛ ապագան, կեցցե՛ հաղթանակը, կեցցե՛ Հայաստանը»,- ասված է արցախյան ազատամարտի զինվորներ Արա Արշակունու, Արա Բադալյանը և 26 ազատամարտիկների նամակում:

Նամակի ընթերցումից հետո ելույթ ունեցավ նախկին հրամանատար Սամվել Աբրահամյանը: Նա Ազատության հրապարակից հայտարարեց, որ ժողովրդին ողջունում է «Երկրապահի անունից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում