Թուրքիայի շնորհիվ Արարատյան դաշտը կարող է ջրային լուրջ խնդիր ունենալ

Արարատյան դաշտը կարող է կանգնել ջրային լուրջ խնդրի առաջ։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Պատճառն այն է, որ Թուրքիան Արաքս գետի վերին նիշերում՝ սահմանին ոչ մոտ, 1,5 մլրդ խմ տարողությյամբ ջրամբարներ է կառուցում։ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ասել է, որ արդեն Արաքս գետից 88 մլն խմ ծավալով ջուր ամբարվում է այդ ջրամբարներում, մյուսների շինարարությունը շարունակվում է։ «Այսօր Արաքս գետի միջին տարեկան ջրատվությունը կազմում է 2 միլիարդ 2 հարյուր միլիոն։ Եթե մենք 2 միլիարդը 1,5 միլիարդով պակասեցնում ենք, ապա Արարատյան հարթավայրը կունենա լուրջ ջրային պրոբլեմներ: Այդ ուղղությամբ կառավարությունը երկու հանձնաժողով է ստեղծել, որոնք ես եմ գլխավորում մասնագետների հետ միասին: Մենք մեր առաջարկությունները պատրաստում եւ հակամիջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի Արաքս գետի ավազանում ջրային խնդիր մենք չունենանք»,- ասել է Վլադիմիր Մովսիսյանը»,- մեջբերում է «Հայկական ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում