Երեւանի ավագանու ընտրությունների համար 200 հազար դոլար է հարկավոր

«Հրապարակը» գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար, ըստ կուսակցություններից մեկի ղեկավարի, առնվազն 200 հազար դոլար է հարկավոր: «Եթե յուրաքանչյուր 400 տեղամասում կանգնող անձին գոնե 20 հազար դրամ տաս, գումարած պաստառներ, բուկլետներ, տրանսպորտային եւ այլ ծախսեր, կստացվի պատկառելի գումար»,- ասում է նա:

Մեր տեղեկություններով, ընտրարշավին մասնակցելու ֆինանսական խնդիրներ ունի եւ «Ժառանգությունը», որը նախագահականի ժամանակ բավականին գումար է ծախսել, եւ ՀԱԿ-ը, եւ ՀՅԴ-ն: Եթե ֆինանսների կռիվ գնա, այս կուսակցությունները մրցակցությանը չեն դիմանա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում