Արծվաբերդի հիվանդանոցը լեցուն է թոքաբորբով ու գրիպով հիվանդ մարդկանցով

Վերջին օրերին ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի առողջապահական կենտրոնի հիվանդասենյակները լեցուն են թոքաբորբով սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդ մարդկանցով: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Արծվաբերդի բնակիչ տիկին Արմենուհուց:

«Հիվանդանոցի լույսերը վառվում էն, հենա պատուհանից նայում եմ ու մտածում՝ էս հիվանդանոցի լույսերը անցած տարիներին երբեք այսպես չէին վառվել: Էն ժամանակ մի երեխա ջերմություն էր ունենում, կոմպրես էինք անում, ջերմությունն իջեցնող էինք տալիս, թեյ, բայց հիմա փոխվեց ամեն ինչ: Պիտի անպայման տանենք բժշկի: Հիվանդանոցի սենյակները լիքն են, մարդիկ վախեցած են»,- ներկայացրեց Արմենուհին: Նրա խոսքով՝ պատճառը նույն համայնքի բնակիչ 8-ամյա Անուշիկի մահն է, որից հետո մարդիկ սկսել են զգուշանալ: Նախնական տվյալներով՝ աղջկա մահվան պատճառը գրիպի H1N1 տեսակն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում