Երվանդ Մանարյան՝ «Հետընտրական զարգացումների ընթացքը ճիշտ է»

Հայտնի և սիրված դերասան Երվանդ Մանարյանը երեկ «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել հետընտրական զարգացումների վերաբերյալ: «Ինձ թվում է, շատ ճիշտ ընթացք է: Մարդիկ կարծես իրենց քաղաքացիական կերպի մեջ են մտնում և երկրի տերը լինելու զգացողությունը հասարակության մեջ որոշակիորեն գծագրվում է: Դա շատ կարևոր բան է»,- ասել է Մանարյանը:

Հարցին՝ ավագանու ընտրություններին մասնակցող ո՞ր ուժին եք համակրում, վարպետը դժվարացել է պատասխանել: «Ցավոք, ՀԱԿ-ը իր դիրքերը մի քիչ զիջեց կարծես՝ և՛ հասարակության մեջ, և՛ քաղաքական առումով: Դա երևի հետևանք էր այն բանի, որ նա իրեն առաջատար էր զգում մյուս ուժերի նկատմամբ և հանկարծ Րաֆֆի Հովհաննիսյանի շատ որոշակի հանդես գալը ինչ-որ բան խառնեց իրար: Դեռ ժամանակ կա, չշտապենք»,- ասել է Մանարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում