Գազը կթանկանա 35-45 տոկոսով. մամուլ

Մեկ տարուց ավելի է՝ ըստ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տեղեկատվության, Հայաստան ներմուծվող 1000 խմ բնական գազի գինը կազմում է 230-240 դոլար: Սակայն նախագահական ընտրություններից առաջ գազի սակագինը չէր բարձրանում:

«168 ժամի» տեղեկություններով, այժմ իշխանությունները փորձում են նոր սակագին ներկայացնել: Մի կողմից՝ այն պետք է գոհացնի «Գազպրոմին»՝ որպես բաժնետիրոջ, և չի կարող աննշան քիչ բարձրանալ: Մյուս կողմից՝ գազի զգալի թանկացումը կարող է ավելի խորացնել երկրում սոցիալական լարվածությունը: Ուստի այժմ քննարկման փուլում է այն տարբերակը, ըստ որի, գազը բնակչությանը կվաճառվի 170-190 դրամով՝ ներկայիս 132 դրամի փոխարեն: Իսկ իրավաբանական անձանց մատակարարվող գազի սակագինն ավելի բարձր կլինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում