«Ազատության» հրապարակի իրական «ուղեղային կենտրոնի» միջուկը

Ինչպես տեղեկացնում են «Հրապարակի» աղբյուրները՝ Ազատության հրապարակում ամենօրյա քաղաքացիական ֆորումի «հռետորների» անհրաժեշտություն կա՝ տասն օր ձգվող խորհրդաժողովների անընդհատությունն ապահովելու համար: Այդ գործով զբաղվում է Անդրիաս Ղուկասյանը. նա հանդիպում է հայաստանյան քաղաքական գործիչներին, որոնք դեռևս չեն արտահայտել իրենց կողմնորոշումերը, բացատրական աշխատանք է տանում իրենց շարքերում ներառելու, նաև ելույթ ունենալու, սեփական տեսլականներն Ազատության հրապարակին հաղորդելու համար:

Սակայն, ըստ նույն լավատեղյակների, իրական «ուղեղային կենտրոնի» միջուկը կազմում են Աշոտ Մանուչարյանը, Մանվել Սարգսյանը, Ստեփան Դանիելյանը, որոնք համագործակցում են և Անդրիաս Ղուկասյանի, և Վարդան Օսկանյանի, և «Սիվիլնեթի», և մի շարք այլ կազմակերպությունների հետ: Այդ խմբի հետ է կապվում նաև Սմբատ Այվազյանի անունը, նրա գրասենյակում է երբեմն-երբեմն հավաքվում Րաֆֆիին աջակցող այս խումբը, որի անդամները նախապատրաստում են ապրիլի 9-ի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի այլընտրանքային ինաուգուրացիայի դետալները, որպեսզի ողջ «Երևանն ու նրա փողոցներն այդ օրը եռան, արթնանան, մասնակցեն քաղաքացիական անհնազանդության մարաթոնին»: Ի դեպ, վերջիններս մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ իրենց համար ոչ միայն արդյունքը, նաև գործընթացն է հետաքրքիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում