Իտալիայում կձևավորվի նոր կառավարություն

Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն նոր կառավարություն կազմելու հանձնարարություն է տվել: Այս գործով կզբաղվի ձախակենտրոն Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, 61-ամյա Պիեր Լուիջի Բերսանին: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստին»:
Բերսանին հայտնել է, որ Դեմոկրատական կուսակցությանը կողմ է «փոփոխությունների կառավարություն» կազմելուն: Բերսանին համարում է, որ դա կօգնի երկիրը ճգնաժամից դուրս հանելուն և երկրի համար առավել սուր սոցիալական խնդիրները լուծելուն Նախագահի հետ հանդիպմանը քաղաքական գործիչը համաձայնել է սկսել աշխատանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում