Ովքե՞ր են Երևանի քաղաքապետի հավակնորդները

«ՀՀԿ-ի ընտրացուցակը գլխավորող ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը երևանցիների կողմից բավական լոյալ վերաբերմունք է ստանում: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա կուսակցության ընտրացուցակը գլխավորող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին դժվար է պատկերացնել քաղաքապետի դերում: Բացի այդ’ թերթը հիշեցնում է, որ ԲՀԿ-ն ներկայացված է նաև Երևանի ներկայիս ավագանիում և այս ողջ ընթացքում աչքի չի ընկել այլընտրանքային ծրագրերի ներկայացմամբ կամ ակտիվ գործունեությամբ: Երևանի ներկայիս ավագանիում առկա է մեկ այլ քաղաքական ուժ’ Հայ ազգային կոնգրեսը, սակայն Կոնգրեսի ներկայությունը ավագանու կազմում դե յուրե բնույթ է կրում, քանի որ այսքան ժամանակ ՀԱԿ-ը որևէ կերպ չի մասնակցել ավագանու աշխատանքներին»:
Անդրադառնալով «Ժառանգության» «Բարև Երևան» դաշինքի ցուցակին’ «ГА»-ն նկատում է, որ ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը երբևէ ղեկավար պաշտոններ չի զբաղեցրել, և շատ մեծ հարց է’ կկարողանա՞ ինքն այդ գործը գլուխ բերել, թե’ ոչ: Անդրադառնալով ՀՅԴ-ի ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանին’ թերթը նշում է, որ վերջինս վառ արտահայտված քաղաքական գործիչ է, և ՀՅԴ-ի մասնակցությունը ավագանու ընտրություններին ընդամենը քաղաքական գործընթացներից դուրս չմնալու փորձ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում