Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Ալեքսանանը Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է:
96 քաշային Ալեքսանյանը ընդհանուր 0-3 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի ներկայացուցիչ Շալվա Գադաբաձեւի նկատմամբ: Եզրափակչում հայ մարզիկը ուժերը կչափի Բուլղարիայի ներկայացուցիչ Վլադիսլավ Մետոդիեւի հետ:
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում միակ ոսկե առայժմ ունի ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը: Առաջնությունը մեկնարկել է մարտի 19-ին եւ կավարտվի մարտի 23-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում