Կոլորադոն ապրիլի 26-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

ԱՄՆ Կոլորադո նահանգի պետական օրենսդիր մարմինը ապրիլի 27-ին ընդունել է բանաձև, որով ամեն տարի ապրիլի 26-ը հռչակել է «Հայոց ցեղասպանության հիշատակի Կոլորադոյի օր»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամները միաձայն քվեարկել են բանաձևի ընդունման օգտին:

«Այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը, որին 1,5 հայ մլն տղամարդ, կին և երեխա 1915-1923 թվականներին զոհ գնաց թուրքական Օսմանյան կայսրության ցեղասպանական գործողություններին»,– նշվում է բանաձևի սկզբում:

«Մենք` Կոլորադոյի գլխավոր խորհրդի անդամներս ճանաչում ենք 2017 թվականի ապրիլի 26-ը և դրան հաջորդող տարիների ապրիլի 26-ը որպես «Հայոց ցեղասպանության հիշատակի Կոլորադոյի օր: Մենք աջակցություն ենք հայտնում այն ջանքերին, որոնք ուղղված են հայ ժողովրդի հայրենիքի` Հայաստանի և նրա հարևանների միջև կառուցողական ու տևական հարաբերությունների հաստատմանը` հիմնված փաստերի և Հայոց ցեղասպանության ներկայիս հետևանքների ճանաչման և մարդկության դեմ գործված հանցագործության արդար ու համապարփակ միջազգային լուծման վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում