Ադրբեջանական բանակում հերթական զինվորն է ինքնասպան եղել

Ադրբեջանի հատուկ պահպանության պետական գլխավոր վարչության 19-ամյա զինծառայող Մամեդաղա Նովրուզ օղլու Մամեդովը մարտի 24-ին Բաքվում գտնվող այդ վարչության ուղղաթիռային հրապարակում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Այս մասին musavat.com լրատվական կայքին հայտնել են զինվորի մերձավորները: Նա զինծառայության էր կանչվել Սաբայիլի շրջանի զինկոմիսարիատից: Զինվորի ինքնասպանության դիմելու պատճառը հայտնի չէ:
Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին ադրբեջանական բանակում ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը գերազանցում է 20-ը, 17 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Պաշտոնական տվյալներով ընդամնեը հինգ զինվոր է ինքնասպան եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում