Վեց տարի առանց Անդրանիկ Մարգարյանի

2007-ի մարտի 25-ին, կյանքից անժամանակ հեռացավ հայ հասարակական-քաղաքական գործիչ, վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը:

Անդրանիկ Մարգարյանը որպես վարչապետ պաշտոնավարեց 7 տարի՝ 2000-2007 թթ:

Անդրանիկ Մարգարյանը հասարակական- քաղաքական գործունեություն է վարել 1965-ից։
1968-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973-ից’ ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության’ խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով։

1992-ից Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ էր, որի խորհրդի նախագահն էր՝ 1993-ից մինչև իր մահը։ Իսկ 1997-98 թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ: 1998-ից Երկրապահ կամավորական միության անդամ էր, այնուհետև’ ԵԿՄ վարչության անդամ։

1995-99-ին Անդրանիկ Մարգարյանը եղել է ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր, 1999-ին դարձյալ ընտրվել էր ԱԺ պատգամավոր՝ դառնալով մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը:
Անդրանիկ Մարգարյանին բազմաթիվ կառավարական պարգևներ ու շքանշաններ են շնորհվել:

2000-ին անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման և տնտեսական զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով։

Նա պարգևատրվել է նաև ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ» մեդալներով , ԵԿՄ «Վազգեն Սարգսյան» շքանշանով , ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» և Ֆ. Նանսեն հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալներով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում