Քննարկումներ ՊՆ-ում

ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վաղը՝ մարտի 26-ին, ժամը 11:00-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի կունենա քննարկում՝ նվիրված «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի համագործակցությամբ 2012թ. սեպտեմբերից ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացված և իրականացվելիք հումանիտար ականազերծման աշխատանքների ոչ-տեխնիկական, տեխնիկական հետազոտության և բուն ականազերծման փուլերին: 

Քննարկմանը նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարարի, համապատասխան մարզերի մարզպետների, համայնքապետերի, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում