Բակո Սահակյանը խորհրդակցություն է ունեցել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր խորհրդակցություն է ունեցել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ’ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին գլխավորությամբ:Այմ մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են բանակաշինության, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում