Հայ ֆուտբոլիստները մարտական են տրամադրված. Վարդան Մինասյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը իր բոլոր հարցերի պատասխանները ստացել է:
«Մենք մեկնարկային կազմի 10 ֆուտբոլիստների անուններն արդեն ունենք, միայն մեկի հարցում դեռ կասկածներ կան: Գիտեք, որ Արաս Օզբիլիսը վնասվածք ուներ ու միայն երեք օր է մարզվել, բայց մենք նրա առողջությանը վնաս չենք տա: Ավելացնեմ, որ այս խաղին նրա մասնակցելու հավանականությունը շատ մեծ է: Իսկ Օզբիլիսի չխաղալու դեպքում դաշտ դուրս կգա Էդգար Մանուչարյանը»,- ասաց Մինասյանը:
Մարզիչն ընդգծեց, որ երկկողմանի խաղը երիտասարդական ընտրանու հետ իրեն չի բավարարել. «Ֆուտբոլիստների գիտակցության մեջ կար, որ խաղն ընկերական է»:
Ըստ Մինասյանի, հայ ֆուտբոլիստները մարտական են տրամադրված ու ձգտելու են հաղթական հաշիվ գրանցել:
Հայաստան- Չեխիա հանդիպումը կկայանա մարտի 26-ին Երևանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում