Սերժ Սարգսյանի պատասխանը ժամանակ շահելու պատասխան է. Ստյոպա Սաֆարյան

«Ես ուրախ եմ նամակի համար, սակայն ցանկալի է, որ Սերժ Սարգսյանն իր նամակով վերաբերմունք ցուցաբերեր»,-այս մասին հայտնել է Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը’ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված մանակին:
«Բոլորն էլ’ սկսած շարքային քաղաքացուց մինչև գործող Նախագահ, ցանկանում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի հացադուլը»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ’ Ս. Սաֆարյանը կիսվեց իր տպավորությամբ, համաձայն որի «Սերժ Սարգսյանն ասում է’ պարոն Հովհաննիսյան սոված ժամանակ լավ չեք բանակցի, ավելի լավ է դադարեցրեք հացադուլը, նոր քննարկենք….»
Ս. Սարգսյանի պատասխանը, Ս. Սաֆարյանի կարծիքով, ժամանակ շահելու պատասխան է:
«Ինձ համար էական չէ, թե երբ նրանք կհանդիպեն, որտեղ կհանդիպեն, սակայն ես մերժման տարրեր եմ նկատում»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում