Գոհ եմ թիմի ցուցադրած արդյունքից. Լ. Ջուլֆալակյան

Հայաստանի հունահռոմեական հավաքականի գլխավոր մարզիչ Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը խոստոնավեց, որ գոհ է իր թիմի Եվրոպայի առաջնությունում ցույց տված արդյունքից:

«Շատ ուրախ եմ և գոհ եմ թիմի ցուցադրած արդյունքից: Բնականաբար, Արթուր Ալեքսանյանից սպասում էինք, որ նա կարժանանա ոսկե մեդալի և սպասելիքներն արդարացան: Ուզում եմ անպայման նշել, որ 84 կգ քաշային կարգում և 120 կգ քաշային կարգում, որտեղ մեզ բրոնզե մեդալներ բերեցին Արթուր Շահինյանն ու Վաչիկ Եղիազարյանը, մինչև այժմ մեդալ չունեինք: Ուստի սա համարում եմ լուրջ հաջողություն և լավ արդյունք:

Ինչ վերաբերում է մյուս ըմբիշներին, ապա այստեղ նկատելի էր փորձի պակասը և պարզ է, որ աշխատելու տեղ դեռ ունենք: Կարևորն այն է, որ կա պոտենցիալ, որը կնպաստի հետագա հաջողությունների զարգացմանը»,- նշեց Ջուլֆալակյանը:

Ինչ վերաբերում է Արսեն Ջուլֆալակյանի բացակայությանը, Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ Արսենին պատրաստում են աշխարհի առաջնությանը և այդ պատճառով նա բաց թողեց Եվրոպայի առաջնությունը, սակայն անգամ 2012 թ. Հայաստանի լավագույն մարզիկի մասնակցությունը դեռ 100 տոկոսանոց չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում