«Ժառանգությունը» չի մասնակցել ԵԺԿ գագաթնաժողովին

«Հրապարակը» գրում է, թե երեկ Բրյուսելում տեղի է ունեցել ՀԺԿ գագաթնաժողովը, որին մասնակցել են ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը, ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը, որը Բրյուսելում է նաեւ Եվրահանձնաժողովի’ Բոլոնյան գործընթացի հարցերով:

Հիշենք, որ Հայաստանն անցած տարվա օգոստոսից երեք տարով ստանձնել է Բոլոնյան քարտուղարի պարտականությունները, իսկ 2015-ի մայիսին Երեւանում է տեղի ունենալու Բոլոնյան գագաթնաժողովը:

ԵԺԿ անդամ «Ժառանգության» ներկայացուցիչները չեն մեկնել Բրյուսել: Ինչո՞ւ, հարցրինք Ստեփան Սաֆարյանին: «Երբ հարմար կգտնենք, այն ժամանակ էլ կմեկնենք Բրյուսել, դա ԵԺԿ համագումար չէր, որ մեկնեինք, ընդամենը համաժողով էր»: Ասել է թե’ դուրս չեք գալիս, չեք նեղացել ԵԺԿ-ից: «ԵԺԿ նախագահի հետ կապված՝ Րաֆֆի Հովհաննիսյանը սպառիչ պատասխանել է, ավելացնելու այլ բան չունեմ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում