Կրակել են Գագիկ Մելիքյանի փեսայի ուղղությամբ

Մարտի 23-ին Ավան-Առինջի 4/2 շենքի բակում հնչած կրակոցներն ուղղված են եղել Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի որդուն’ Անուշավան Մանուչարյանին, որը, ի դեպ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսան է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բերդի քաղաքապետը կրակոցները համարել է շփոթմունք և նշել, որ իր տղան թշնամիներ չունի. «Իմ տղան գաղտնիք չունի ինձանից, ու ես գիտեմ, որ դա շփոթմունք է»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին քարտուղար Գագիկ Մելիքյանը թերթի հետ զրույցում կատարվածը դարձյալ համարել է շփոթմունք: «Այո, նա իմ փեսան է: Նա չի կարող թշնամիներ ունենալ, այս ամենը շփոթմունք է, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել այս պահին»,- ասել է Մելիքյանը:

Թերթը տեղեկացել է, որ երիտասարդներից մեկը’40-ամյա Արմեն Սիմոնյանը, որը Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի քրոջ տղան է, կրակոցների հետևանքով գոտկատեղի հատվածում վնասվածք է ստացել, և նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրա հետ այդ պահին եղել է Հ. Մանուչարյանի որդին’ 27-ամյա Անուշավան Մանուչարյանը: Վերջինս փախել է, ու կրակողներից մեկը հետապնդել է նրան մինչև այն պահը, երբ Անուշավանը մտել է իր բնակության վայրի շքամուտք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում