Լեւոն Զուրաբյանը սո՞ւտ է խոսում

Լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տարածվել, թե ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն արգելել է ՀԱԿ ակտիվիստ կանանց այցելել Ազատության հրապարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, պատճառաբանելով, թե 2008 թվականին «Ժառանգությունը» չի պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, 2008-ի նախագահական ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի ներկայացուցիչ Անուշ Ղարիբյանն «Ժամանակի» հետ զրույցում, անդրադառնալով վերը նշվածին, ասաց, որ Լեւոն Զուրաբյանը սուտ է խոսում. «2008-ին «Ժառանգության» ներկայացուցիչները ընտրատեղամասերում պայքարել են Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայները պահելու եւ ընտրախախտումներ թույլ չտալու համար, մարդիկ տղամարդավարի մարտնչել եւ պահել են նրա ձայները, Լեւոն Զուրաբյանը սուտ է խոսում»:

Անուշ Ղարիբյանը թեեւ նշեց, որ «Ժառանգության» որոշ ծրագրերի հետ անհամաձայնություն ունենալու պատճառով կուսակցությունից դուրս է եկել, այդուհանդերձ նշեց, որ այս պահին, լավ թե վատ, իշխանության դեմ պայքարողները հենց իրենք են»,- գրում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում