Լևոն Արոնյանը երկրորդ հորիզոնականում է

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց Բորիս Գելֆանդին:
Պայքարը տևեց ավելի քան վեց ժամ, Արոնյանը իր դիրքերը զիջեց 60-րդ քայլում:
Այժմ հայազգի գրոսմայստերն ունի 5,5 միավոր եւ ընթանում է 2-րդ հորիզոնականում:
Առաջինն իրենց պարտիան ավարտեցին Վլադիմիր Կրամնիկն ու Մագնուս Կարլսենը: Վերջիններս կիսեցին միավորը: Այժմ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարն ունի 6 միավոր, իսկ Կրամնիկը’ 5: Այնուհետ միավորը կիսեցին Պետեր Սվիդլերը եւ Ալեքսանդր Գրիշչուկը:
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդնեի մրցաշարում մարտի 26-ը հայտարարված է հանգստի օր: Մարտի 27-ին միմյանց հետ կմրցեն’ Մագնուս Կարլսեն-Բորիս Գելֆանդ, Լեւոն Արոնյան-Վասիլի Իվանչուկ, Թեյմուր Ռաջաբով-Պետեր Սվիդլեր, Ալեսանդր Գրիշչուկ-Վլադիմիր Կրամնիկ զույգերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում