Երևանի ավագանու ընտրողների ցուցակը www.police.am կայքում տեղադրվել է ներբեռնելու հնարավորությամբ

Հարգելի քաղաքացիներ, Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակներում Ձեր և այլ անձանց տվյալները ստուգելու նպատակով 2013 թ. մարտի 26-ից կարող եք այցելել www.police.am և www.elections.am համացանցային կայքեր կամ տեղամասային կենտրոններ:
Ընտրողների ցուցակում հայտնաբերված անճշտությունները վերացնելու համար մինչև 2013 թ. ապրիլի 30-ը կարող եք դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո’ 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ’ այդ մասին գրավոր տեղեկացնելով Ձեզ:
www.elections.am համացանցային կայքում հրապարակված ընտրողների ցուցակը տեղադրվել է որոնման, իսկ www.police.am կայքում’ ներբեռնելու հնարավորությամբ:

 

ՀՀ ոստիկանություն

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում